«Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ այսօր Հայաստանի անկախության օրն է». Լևոն Արոնյան


00:23 , 22 սեպտեմբեր, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը ֆանտաստիկ հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Այսօր դրամատիկ օր էր: Շատ ուրախ եմ, որովհետև օրն ավարտվեց, և ես ի վերջո հաղթեցի: Այն հարցին, թե ինչպես կարողացա հաղթել, կասեմ, որ այս դեպքում երևի թե պետք է հաջողակ լինել: Չկա որևէ բաղադրատոմս, ուղղակի պետք է արագ խաղալ և հուսալ, որ հակառակորդը սխալ թույլ կտա: Մաքսիմը ուժեղ մրցակից է, կարծում եմ՝ կարողացա ապացուցել, որ ես էլ մյուսներից վատ չեմ խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ այսօր Հայաստանի անկախության օրն է»,- ասել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: