Վանաձորում երիտասարդն ատրճանակ է նվեր ստացել, ոստիկանները նրան բերման են ենթարկել. (Video)


23:14 , 21 սեպտեմբեր, 2017

Վանաձորի 29-ամյա բնակիչ Նարեկ Օհանյանը սեպտեմբերի 17-ին բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Վերջինս ասել է, որ  այն նվեր է ստացել իր ծանոթներից մեկից: Ատրճանակը առգրավվել է  եւ ուղարկվել է փորձաքննության: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները`տեսանյութում: