Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր Խաղեր»-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում


20:22 , 21 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 5-ին կբացվի լեհ հայտնի նկարիչ Հենրիկ Չեշնիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը` «Վտանգավոր Խաղեր»: Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:

Հենրիկ Չեշնիկը ցուցադրվում է 1970-ականների սկզբից: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ, տարվել է ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Օժտված է գրաֆիկական բացառիկ ձիրքով, հմտորեն տիրապետում է գծին: Հ. Չեշնիկի ստեղծագործությունները առանձնանում են երբեմն գրոտեսկի հասնող ծայրահեղ արտահայտչականությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։