Դմիտրի Պեսկովը՝ Քրդստանի անկախության հանրաքվեի հետ մասին


09:39 , 21 սեպտեմբեր, 2017
Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կապված հայտարարել է.
«Ռուսաստանը կողմնակից է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջության պահպանմանը»: Հետո ավելացրել է, որ անկախության հանրաքվեի արդյունքների ընդունման հարցի մասին դիրքորոշում առայժմ չի կարող արտահայտել:
Նշեմ, որ սա նման մակարդակի առաջին հաղորդագրությունն էր Մոսկվայից: