«Ժողովուրդ»․ Որքան գումար է ծախսել իշխանությունը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման համար


07:23 , 21 սեպտեմբեր, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման և անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար:

Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձևավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության և այլ նման նպատակներով: Իսկ ահա Հայաստան այցելելու, և այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ և այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով:

Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»: