Այսօր Սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը


04:51 , 21 սեպտեմբեր, 2017

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության օրը: Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: