Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով


19:30 , 20 սեպտեմբեր, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 23-25-ը կնվազի 3-4 աստիճանով: