Ուկրաինացի երգչուհուն արտաքինի պատճառով ձերբակալել են թուրքական օդանավակայանում


17:32 , 20 սեպտեմբեր, 2017

Թուրքական օդանավակայանում անձնագրային վերահսկողության աշխատակիցները ձերբակալել են ուկրաինացի երգչուհի Նատալյա Դզենկիվին (Lama)։ Պատճառ է հանդիսացել այն, որ 41-ամյա կատարողը չափազանց երիտասարդ տեսք ունի։

Երգչուհին լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն տարիքի համար ձերբակալելը ծիծաղելի է։ «Ես արդեն սովորել եմ, որ հաճախ են ինձ հաճոյախոսություններ անում արտաքինիս հետ կապված, սակայն նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ երբևէ դա իմ ձերբակալության պատճառ կդառնա»,- ասել է կատարողը։

Իրավիճակը կարգավորել են երգչուհու երկրպագուները, ովքեր ճանաչել են նրան ու նրանից ինքնագրեր վերցրել։

Երգչուհին միջադեպի մասին գրել է Instagram-ում՝ հրապարակելով սելֆի Թուրքիայից։