Պուտինը չի մասնակցում ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանին


12:10 , 20 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, որը մեկնարկել է Նյու Յորքում սեպտեմբերի 12-ից:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Պուտինը ոչ միշտ է մասնակցում նստաշրջանին. հայտնում է news.rambler.ru-ն: