Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը ներդնելուց մինչ օրս գործում է անխափան


17:34 , 19 սեպտեմբեր, 2017
Զանգվածային լրատվության միջոցներից մեկն, այսօր անդրադառնալով դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրին, եկել է այն եզրահանգման, որ համակարգը թերի է գործում կամ ընդհանրապես չի գործում: 
Հոդվածագիրը դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրն անվանել է ձախողված: 
Ինչպես նախկինում և պարբերաբար ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, կրկին հարկ ենք համարում փաստել, որ դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը գործում է անխափան՝ հիմքում ունենալով ՀՀ դատական օրենսգրքի 2.1. գլխում սահմանված համապատասխան իրավակարգավորումները: