Երևանի քաղաքապետարանին. նորմալ վիճակում գտնվող տարածքի անիմաստ սալիկապատման փոխարեն մտածեք նաև բնակելի թաղամասերի մասին


17:40 , 11 ապրիլ, 2013

Քաղաքապետարան Երևանի, աշխատակիցներ քաղաքապետարանի Երևանի:

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ տրամաբանական պատասխան տալ, թե ինչու Իսահակյան փողոցում (մետրո Երիտասարդականի դիմաց) քանդում են ԼՐԻՎ ՆՈՐՄԱԼ վիճակում գտնվող սալիկները` նորը տեղադրելու համար:

Օրինակ՝ դուք գիտեք, որ Քանաքեռ թաղամասը մտնում է Երևանի կազմի մեջ, այո, այո, վստահեցնում եմ, որ մտնում է, կարող եք ստուգել: 
Քանաքեռի կենտրոնական փողոցի` Սարկավագի փողոցի մայթերը (էլ ավտոճանապարհը չասեմ) գտնվում են ամենավատ վիճակում` հող, տեղ առ տեղ ընդհանրապես մայթի բացակայություն, թփեր, աղբ: 

Կարելի էր ՆՈՐՄԱԼ վիճակում գտնվող տարածքի անիմաստ սալիկապատման փոխարեն մտածել նաև բնակելի թաղամասերի մասին:

Շնորհակալություն, նույն այն հարգանքով, որը քաղաքապետարանը տածում է ծայրամասերի նկատմամբ: