Բալոտելին Նեյմարին. Դու նույնիսկ չպետք է խնդրես 11 մետրանոցներ իրացնելու համար


16:24 , 19 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ՊՍԺ-«Լիոն» հանդիպման ժամանակ կայացած միջադեպի մասին:

Հանդիպման վերջնամասում Նեյմարը ցանկացել է իրացնել 11 մետրանոցը, սակայն Էդինսոն Կավանին նրան թույլ չի տվել դա անել:

«Նեյմար, դու նույնիսկ չպետք է խնդրես հարվածելու համար»,- ինստագրամի իր էջում գրել է իտալացին:

Հանդիպումից հետո Նեյմարը դադարել է Կավանիին հետևել Instagram-ում: