Էրդողանն Իրաքի վարչապետի հետ քննարկել է Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու հարցը


16:00 , 19 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ քննարկել է  Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը, որը պետք է կայանա սեպտեմբերի 25-ին. հայտնում է ТАСС-ը: Կողմերը վստահ են, որ հանրաքվեն կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին:

Էրդողանը և ալ Աբադին ընդգծել են Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև նշել են, որ Իրաքի դաշնային դատարանը ժամանակին է արգելել հանրաքվեի անցկացումը: