Իրաքյան Քրդստանի անկախության դեմ հնչել են առաջին կրակոցները


12:22 , 19 սեպտեմբեր, 2017

Քիրքուք քաղաքում Իրաքյան Քրդստանի դրոշը թուրքմենների վերահսկողության տակ գտնվող շենքի ճակատային մասում կախելու ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Շենքը պահող թուրքմենները կրակ են բացել անկախության հանրաքվեի կողմնակիցների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ երիտասրդ, ևս մեկն էլ վիրավորվել է: Նշեմ նաև, որ այդ նույն շենքի վրա թուրքմենները ամրացրել են «Բոյկոտում ենք անկախության հանրաքվեն» կարգախոսով պաստառ:

Քրդստանի հակաահաբեկչական կառույցը կրակով զենքը վերցրել է իր վերահսկողության տակ: