«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի և ամուսնու անվան հետ կապվող ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում»


10:00 , 19 սեպտեմբեր, 2017

««Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են և ֆինանսների, և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սև ցուցակում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ և պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում»: Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձևական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: