Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայում տարհանվում է 2 խոշոր առևտրի կենտրոն


05:48 , 19 սեպտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվում են «Մետրոպոլիս» և «Եվրոպեյսկի» խոշոր առևտրի կենտրոնները: Այս մասին գրում է TACC-ը:

Այս պահին առևտրի կենտրոններ են ժամանում կինոլոգները, ովքեր ռումբի մասին ահազանգից հետո պետք է ստուգեն կառույցները:  

Նման ահազանգերը, որոնք մեծ մասամբ կեղծ են, հաճախակի են կրկնվում Ռուսաստանում սկսած սեպտեմբերի 11-ից: