Բաքվում ծեծել են ավտոբուսի վարորդին


23:14 , 18 սեպտեմբեր, 2017
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված է այսօր Բաքվի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով ծեծի ենթարկված ավտոբուսի վարորդը հայտնվել է հիվանդանոցում։ №135 համարի ավտոբուսի վարորդ Գուդրաթ Քերիմովը ծեծի էր ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ մեկ այլ ավտոբուսում ուղևորներից մեկը զենքով սպառնացել էր վարորդին։