Խոշոր չափի գողություն Մարալիկ քաղաքում. 44-ամյա տիկնոջ տանից թալանել են 3 մլն 500 հազար դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար


23:23 , 18 սեպտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով քննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի բնակյչուհի, 44-ամյա Նատաշա Բ.-ն դիմել է Ոստիկանության Անիի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան նախամուտքի պատուհանը, այնուհետև մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, 55 հազար դրամ, 300 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։