Turan-ի տնօրենը դեռ որոշում չի կայացրել գործակալության գործունեությունը վերսկսելու վերաբերյալ


18:34 , 18 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի հարկերի նախարարությունը վերաբացել է Turan լրատվական գործակալության բանկային հաշիվները, գործակալության գործունեության համար այլևս խոչընդոտներ չկան:

Գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, սակայն, haqqin.az-ին հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել գործակալության գործունեության վերսկսման վերաբերյալ:

«Ես դեռ հանգստանում եմ: Հենց որոշում կայացնեմ, կհավաքեմ կոլեկտիվին և կհայտնեմ նրանց այդ մասին: Դեռ որոշում չեմ կայացրել»,- ասել է նա: