Հայաստանը կին պատգամավորների թվով ԵԱՏՄ-ում 4-րդն է, աշխարհում՝ 110-րդը. IPU


18:15 , 18 սեպտեմբեր, 2017

«Կանայք կազմում են Հայաստանի խորհրդարանի պատգամավորների 18%-ը»,- հայտնում է Inter-Parliamentary Union (IPU) միջազգային կազմակերպությունը, որն ուսումնասիրել է կանանց ներկայացվածությունը ողջ աշխարհի երկրների խորհրդարաններում։

Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ երկրների շարքում և 110-րդը՝ համաշխարհային վարկանիշում։

ԵԱՏՄ-ում առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսը՝ 33% կանանց ներկայացվածությամբ (աշխարհում 29-րդն է)։ Բելառուսի խորհրդարանում ներկայացված է 55 կին։ Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 21% կանանց ներկայացվածությամբ (57-րդը՝ աշխարհում)։ Նրանց հաջորդում է Ղրղըզստանը, որի խորհրդարանում կանայք կազմում են 19% (102-րդ տեղ)։ ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշով վերջին տեղում Ռուսաստանն է՝ կանանց 16% ներկայացվածությամբ (աշխարհում 130-րդն է)։