Ռունին ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար 100 ժամ կաշխատի առանց վարձատրության


15:50 , 18 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին իրեն մեղավոր է ճանաչել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ:

Այսպիսով, ֆուտբոլիստը դատապարտվել է 100 ժամ պարտադիր աշխատանքի, հայտնում են անգլիական լրատվամիջոցները:

Ռունին նաև երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից և ստիպված կլինի 12 ամիս աշխատել` հօգուտ հասարակության:

31-ամյա անգլիացի ֆուտբոլիստը, որը օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, ամբողջ գիշերն անցկացրել էր ոստիկանական բաժանմունքում:

Առավոտյան Ռունիին գրավի դիմաց ազատ էր արձակվել: