Ռուսաստանում ինֆլյացիան պատմական մինիմումի վրա է գտնվում. Մեդվեդև


15:20 , 18 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանում ինֆլյացիան պատմական մինիմումի վրա է գտնվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. հայտնում է РИА Новости-ն:

«Վերականգնվում է ներքին համախառն ապրանքի դրական դինամիկան, ինֆլյացիան գտնվում է պատմական մինիմումի վրա, գործազրկության մակարդակը նույնպես ցածր է»,-ասել է նա:

ՌԴ վարչապետը նաև հավելել է, որ ռուսական տնտեսությունում տեղի է ունեցել ներքին պահանջարկի էական ակտիվացում: