Թուրքիայում սկսվում է խառնակ շրջան


12:14 , 18 սեպտեմբեր, 2017
Թուրքիայում սկսվում է խառնակ շրջան՝ թուրքերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող կամ իրենց այդպես համարող ազգերի, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ցավոք սրտի, հայերը նույնպես հայտնվել են թուրք ազգայնականների «սև ցուցակում», և կապ չունի, թե այդ հայը ինչ դիրք է զբաղեցնում Թուրքիայում: Կարծում եմ՝ սա Քրդստանի անկախության հանրաքվեին ընդառաջ ջղաձգումների արդյունքն է: Ինչ-որ բանից սարսափում են թուրքերը: