ԱՄՆ-ում ավտոշոուի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների բազմության մեջ


15:00 , 17 սեպտեմբեր, 2017

Առնվազն 11 մարդ է տուժել ամերիկյան Բոյսե քաղաքում (Այդահո նահանգ) ավտոշոուի ժամանակ հանդիսականների բազմության մեջ ավտոմեքենայի խրճվելու հետևանքով։ Այս մասին հաղորդվում է քաղաքային ոստիկանության կայքում, փոխանցում Idaho Statesman-ը։

Նշվում է, որ Cars and Coffee ավտոշոուի մասնակից մոխրագույն Porsche-ի վարորդը մեծ արագություն է զարգացրել և կորցրել կառավարումը։

Ներկայում ոստիկանության աշխատողները միջադեպի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն են անցկացնում և հարցաքննում մեղավորին։