Լոնդոնյան մետրոյում ահաբեկչության գործով 18-ամյա երիտասարդ է կալանավորվել


20:32 , 16 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Լոնդոնի ոստիկանությունը կալանավորել է 18-ամյա մի երիտասարդի Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով: Հիշեցնենք, որ ուրբաթ կեսօրին Լոնդոնի մետրոյի վագոններից մեկում ինքնաշեն ռումբ է պայթել:Արդյունքում`  30 վիրավոր: Կասկածյալի վերաբերյալ ոստիկանությունը դեռևս չի հայտնում մանրամասներ: