Այս հիասքանչ հարսանեկան զգեստը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող կրել ոչ մի հարսնացու. տեսեք, թե ինչու (Photo)


18:16 , 16 սեպտեմբեր, 2017
Ինչ հարսանեկան զգեստներ ասես, որ չեն հորինում մոդելավորողները. նրբագույն ժապավեններով, դափնիներով և ուլունքներով կարված և նույնիսկ գործված: Սակայն այս հիասքանչ հանդերձանքը մի փոքրիկ գաղտնիք ունի:

Տաղանդավոր հրուշակագործ Էմմա Ջեյնը թխել է անհավանական հարսանեկան տորթ, ճիշտ, ինչպես հարսանեկան զգեստը: Նա ոգեշնչվել է մետաքսից և ատլասից պատրաստված իսկական հարսանեկան զգեստով, որի հեղինակն է Մակ Թումանգը, և ստեղծել է դրա քաղցրահամ կրկնօրինակը:

Ցավոք, զգեստը դարձել է թանգարանային նմուշ և չի հասցրել զարդարել որևէ մեկի հարսանիքը: Փոխարենը այն ապշեցրել է Լոնդոնում անցկացվող Cake International հրուշակագործների փառատոնի ժյուրիի անդամներին:

Հենց այդտեղ է տորթը տեսել իսկական զգեստի հեղինակ-մոդելավորողը: Մակը շատ է հավանել Էմմա Ջեյնի գլուխգործոցը, թեպետ նրա համար անսովոր է եղել համտեսել սեփական ստեղծագործության մի կտորը: