ԿԺԴՀ-ի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության ձեռք բերումն է. Կիմ Չեն Ըն


12:50 , 16 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Փհենյանի վերջնական նպատակը Միացյալ Նահանգների հետ ռազմական հավասարակշռության ձեռք բերումն է: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը. հայտնում է ТАСС-ը:

Նա նշել է, որ ինժեներներն ու գիտնականները պետք է աշխատեն երկրի հրթիռային ոլորտի հետագա արդիականացման ուղղությամբ: Կիմ Չեն Ընը հավելել է, որ  Հյուսիսային Կորեան իր հրթիռային ներուժի զարգացման հարցում հաջողությունների է հասել, թեև երկրի դեմ տասնամյակներ շարունակ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները: