Լապշինի նոր բացահայտումները #azeromarazm-ից


00:15 , 16 սեպտեմբեր, 2017
Քիչ առաջ բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր հերթական գրառումն է արել, որտեղ ներկայացրել է Բաքվի բանտում տիրող մթնոլորտը։ Նախ՝ Լապշինը բացահայտել է, որ սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե ինքը Բաքվի բանտում ինքնասպանության փորձ է կատարել, ապատեղեկատվություն է։ Ըստ Լապշինի՝ նրան ազատ արձակումից առաջ ազերի բանտապանները ծեծի են ենթարկել։ Ի սկզբանե չեմ էլ կասկածել, որ Լապշինն ինքնասպանության փորձ չի էլ արել։
Երկրորդ բացահայտումը 2017 թ-ի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունից հետո Բաքվի բանտարկյալների ցնծությունն է եղել։ Ազերի բանտարկյալները մեծ ուրախությամբ են ընդունել Պետերբուրգի մետրոպոլիտենում 16 զոհի մասին լուրը՝ վանկարկելով «Ալլահու Աչբար»։
Ալեքսանդր Լապշինը վերջին ժամերին երեք գրառում է կատարել և խայտառակ բացահայտումներ արել Բաքվի ռեժիմից։
Ինչպես և սպասվում էր Լապշինի գործը դարձավ Ադրբեջանի հերթական ձախողումը և ևս մեկ անգամ Իլհամ Ալիևը ստիպված է ըմբոշխնելու խայտառակության հերթական չափաբաժինը։ Հակոբ Ինջիղուլյանի, դավաճան Վահան Մարտիրոսյանի սայթաքումներից հետո Լապշինի կոնֆուզը Ադրբեջանի համար էլ ավելի մեծ հարված է։
Հայտնի բլոգերը խոստացել է նոր գրառումներ կատարել Ադրբեջանում անցկացված օրերի մասին։
Հ.Գ. Բաքուն հույս ուներ Լապշինին ձերբակալելով վախեցնել Արցախ այցելողներին։ Սակայն, ինչպես ասում են, վարունգը թարս աճեց։