Երեկվա միջադեպը հասարակական վտանգավորության աստիճանով աննախադեպ էր


15:44 , 15 սեպտեմբեր, 2017
Երեկվա միջադեպը հասարակական վտանգավորության աստիճանով աննախադեպ էր, ընդմիջման ժամին, պատկերացրեք, ինչքան անմեղ մարդ կար էդ հատվածում, ու արձակվել է ավելի քան 25 կրակոց: 
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում Պրոմեթեյ բանկը, որտեղ հաստատ կային զինված ոստիկաններ, մի քանի մետր այն կողմ՝ Լեհաստանի դեսպանատունը, որտեղ հաստատ կային զինված ԱԱԾ աշխատակիցներ: 
Ու ամենահետաքրքիրն այն է, որ ահազանգը ոստիկանությունը ստացել է դեպքից մոտ 15 (տասնհինգ) րոպե անց: