Պետք չէ բացառել, որ Լապշինը կրկին կորոշի այցելել Արցախ


09:14 , 15 սեպտեմբեր, 2017
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերքում է ադրբեջանական բանտում իր ինքնասպանության փորձի մասին խոսակցությունները։ 
Դրա փոխարեն, կրկին իսրայելական լրատվական աղբյուրների փոխանցմամբ, Լապշինը հաստատում է, որ բանտարկյալները բազմիցս են սպառնացել սպանել իրեն։ 
Չի բացառվում, որ բլոգերը որոշ ժամանակ անց Ադրբեջանի կամ Ալիևի վերաբերյալ այլ տվյալներ նույնպես հրապարակի։ Թերևս չպետք է բացառել նաև այն սցենարը, ըստ որի՝ Լապշինը կրկին կորոշի այցելել Արցախ։