Տաթևիկ Ադումյանն ու Վաչե Ամարյանը` կրկին հարսի և փեսայի կարգավիճակում. Մեկնաբանում է դերասանուհու մենեջերը (Photo)


23:00 , 14 սեպտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

Համացանցում կրկին հայտնվել է դերասանուհի Տաթեւիկ Ադումյանի հարսանեկան նոր լուսանկարները` դարձյալ երգիչ եւ դերասան Վաչե Ամարյանի մասնակցությամբ: Ինչպես յուրաքանչյուր պարագայում, այս անգամ եւս ասեկոսեներն իրենց երկար սպասեցնել չեն տալիս, ոմանք շտապում են կրկին Տաթեւիկին ու Վաչեին սիրավեպ վերագրել, մյուսներն էլ վստահ են, որ սիրված դերասանական զույգը նոր նախագծում է հանդես գալու:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթեւիկ Ադումյանի մենեջերի` Աղավնի Մանուկյանի հետ, ով նշեց.

«Համատեղ լուսանկարները նոր նախագծի հետ կապ չունեն, դրանք «Մեղրամիս» հեռուստասերիալի շրջանակներում են արված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։