Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել էինք, որ «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցներից վիրավորված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից yerkir.am-ին հայտնեցին, որ վիրահատությունն արդեն ավարտվել է, այն հաջող է ընթացել:
«Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել են բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանն այսօր Վերնիսաժի մոտակայքում կրակոցներից կրծքավանդակի աջ հատվածում վիրավորում էր ստացել: