Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Lexus, Nissan և Mitsubishi ավտոմեքենաները. կան վիրավորներ


19:32 , 14 սեպտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան –Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի A 777 TY 190 համարանիշի, Mitsubishi Colt մակնիշի 35 GA 539 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 20 59.17 HB տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։