Ի՞նչ են խորհրդանշում պսակադրություն խորհրդի ընթացքում մոմերը, գինին, որ խմում է ամուսնացող զույգը, մատանիները և այլն


00:00 , 15 սեպտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

Պսակադրության ժամանակ վառվող երկու սպիտակ մեծ մոմերը խորհրդանշում են պսակվող փեսայի և հարսի ջինջ, պարկեշտ և կրակոտ սերը միմյանց նկատմամբ: Աստծո օրհնությունը ամուսինները վայելում են իրենց ողջ կյանքի ընթացքում՝ վառ պահելով իրենց սերն ու նվիրումը միմյանց նկատմամբ ինչպես մոմերը, որ վառված են մնում ամբողջ արարողության ժամանակ:

Գինին խորհրդանշում է այս աշխարհի բոլոր նեղությունները, փորձություններն ու ուրախությունները, որոնք ամուսինները, Աստծուն ապավինելով՝ պետք է կիսեն միմյանց հետ՝ օգնելով և մխիթարելով միմյանց, ուստի նրանք օրհնված գինին խնում են մեկ բաժակից:
Փոխանակվող մատանիները միմյանց պատկանելու նշաններն են՝ փեսան՝ հարսին, հարսը՝ փեսային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։