Լապշինը հոսպիտալացվել է Իսրայելում


18:12 , 14 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը հոսպիտալացվել է Իսրայելում. հայտնում է minval.az կայքը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:

Տեղեկության համաձայն`բլոգերը բուժզննում է անցնում՝ կապված իր առողջական վիճակի հետ:

Նշենք, որ Լապշինն այսօր մոր հետ միասին լքել էր Բաքուն և մեկնել Իսրյայել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լապշինը բանտում ինքնասպանության փորձ է արել: