Երջանկության կամ փողի ծառ. ահա, թե իրականում ինչի է ընդունակ բոլորին հայտնի այս սենյակային բույսը


03:51 , 14 սեպտեմբեր, 2017

Այս բույսը շատ տարատեսակներ ունի, սակայն շատերին այն հայտնի է «երջանկության կամ փողի ծառ» անվամբ: Հայտնի է նաև, որ այն բուժիչ հատկություններ ունի, սակայն չպետք է մոռանալ, որ դրա չարաշահումը հղի է վտանգավոր հետևանքներով: Ներկայացնում ենք մի շարք բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պայքարել որոշ հիվանդությունների դեմ:

Շուրթերի հերպես
Քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ: Կարելի է նաև բամբակը թրջել բույսի թուրմով և դնել ախտահարված հատվածի վրա:

Անգինա, տոնզիլիտ
Քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց
Սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ կծամեք:

Պիելոնեֆրիտ, ցիստիտ
Մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք: Թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրը երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:

Արթրիտ, արթրոզ
Քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:

Թութք
Դրեք կտրատած տերևներ: Միանգամից օգնում է:

Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն
Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և վիրակապով փաթաթեք: Փոխեք վիրակապը, հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:

Որոշ տվյալների համաձայն՝ բույսը մաքրում է օդը վնասակար մանրէներից, որոշ հավատալիքների համաձայն էլ՝ երջանկություն և բարեկեցություն է բերում տուն: