Երևան քաղաքի Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում այրվել է տնակ


00:12 , 14 սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 18:15-ին։

Ամբողջությամբ այրվել է չբնակեցված տնակ (մոտ 30 քմ):