Եգիպտացիների հետ կռվի ժամանակ պարսիկները վահանների փոխարեն պաշտպանվում էին... կատուներով


22:45 , 13 սեպտեմբեր, 2017

Հայտնի է, որ հին եգիպտացիների համար կատուն սուրբ կենդանի էր, և նրան վնասելու համար մարդկանց խստորեն պատժում էին կամ անգամ մահապատժի ենթարկում:

Պարսիկներն այս մասին ևս գիտեին և մ.թ.ա. 6-րդ դարի վերջում սկսեցին եգիպտական հողեր գրավելը:

Մ.թ.ա. 525 թվականին հին եգիպտական Պելուզիա քաղաքի շրջակայքում պարսկական զորքերը՝ Կամբյուսես II-ի գլխավորությամբ դեմ-հանդիման դուրս եկան փարավոն Պսամետիհ III-ի եգիպտական բանակի դեմ: Վերջինս պարսկական բանակին թվով գերազանցում էր, և դրա հետևում գտնվում էր քաղաք-ամրոց Պելուզիան: Բացի այդ՝ Նեղոսի ափին գտնվելով՝ փարավոնը պաշտպանական դիրքի առավելություն ուներ:

Սակայն Պսամետիհ III-ը խայտառակ պարտություն կրեց և ստիպված եղավ երկիրը թշնամու ձեռքը տալ: Ամեն ինչ նրա պատճառով տեղի ունեցավ, որ զինվորներն ուղղակի չէին կարողանում կրակել թշնամու վրա կամ սուրերով ու նիզակներով հարձակվել նրանց վրա, քանի որ պարսիկներն իրենց ձեռքերում պահում էին ոչ թե վահաններ, այլ կատուներ՝ եգիպտական սուրբ կենդանիներին: Չցանկանալով կատուներին վնաս պատճառել՝ եգիպտացիներն ուղղակի փախչում էին թշնամուց՝ արդյունքում պարտություն կրելով: