ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում C-400-ների ռուս-թուրքական գործարքի առնչությամբ


20:23 , 13 սեպտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Պաշտոնական Վաշինգտոնին մտահոգում է C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքը:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը երեկ գործարքի մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ Վաշինգտոնն արդեն հայտնել է Անկարային իր անհանգստությունը այս համաձայնագրի վերաբերյալ:

«Մենք մեր դաշնակից Թուրքիայի հետ այս հարցով բաց երկխոսություն ենք վարում և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում սպառազինության խոշոր գնումների դեպքում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ընդգծելով․ - «Թուրքիան Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է, և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր էլ բարձր մակարդակի վրա է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։