Պուտինը ցանկություն չունի ընթերցելու Քլինթոնի հուշերը. Պեսկով


15:35 , 13 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն չունի ընթերցելու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հուշերը. հայտնում է Интерфакс-ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ լսել է Քլինթոնի գրքի մասին:

Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, որ Պուտինն «անձնական վենդետա» ուներ իր դեմ`ամուսնու` Բիլ Քլինթոնի վարած քաղաքականության պատճառով: