Ընդամենը 15 րոպե, և զուգարանակոնքը կմաքրվի ժանգից


14:30 , 13 սեպտեմբեր, 2017

Զուգարանակոնքը մաքրելիս դրա էմալապատ հատվածը չվնասելու համար առաջարկում ենք ձեզ օգտվել այս փորձված միջոցներից:

Ինչպես ազատվել ժանգից

Անհրաժեշտ է

Կիրառումը

  1. Տարան լվանալ հոսող ջրի տակ:

  2. Հագնել ռետինե ձեռնոցները և անուշադրի սպիրտը լցնել տարայի մեջ:

  3. Ավելացնել ջրածնի պերօքսիդը, ապա զգուշորեն խառնել տարայի պարունակությունը:

  4. Խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել կեղտոտված հատվածները:

  5. Թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ հոսող ջրով:

Ահա ևս մեկ հիանալի միջոց զուգարանակոնքի և լոգախցիկի դեղին հետքերից ազատվելու համար:

Անհրաժեշտ է

Կիրառումը

  1. Քացախը լցնել ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել աղը:

  2. Տարան դնել միկրոալիքային վառարանի մեջ 65 աստիճան ջերմության տակ:

  3. Ստացված խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել:

  4. Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ հոսող ջրով: