Գարո Փալյան, Միշել Լեգրան, Հերնան Բերգամալի Կույումջյան, Բագրատ Ալեքյան, Մարկո Խան, Օրնելլա Մուտտի, Էլլադա Չախոյան, Սոնա Վան, Վահե Ստեփանյան, Ֆրիդա Ջորդան, Վիգեն Սեփիլյան և այլ անվանի հայեր տոնական այս օրերին Հայաստանում կլինեն՝ շնորհավորելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի հոբելյանը, ինչպես նաև մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին:
«Բավականին հուզիչ և հետաքրքիր միջոցառում է նախատեսվում: Շնորհակալ եմ բոլոր իմ հերոսներին, ովքեր ընդունել են հրավերս և ժամանում են՝ կիսելու իմ ուրախությունը: Շնորհակալ եմ նաև ՀՀ Կառավարությանը, Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին նախապատրաստական ողջ ընթացքում համագործակցության և աջակցության համար»,- նշել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: