Գերմանական պարբերականը Պուտինին «շուն» է անվանել


13:55 , 13 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությանը վրդովեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կատակը, որը հրապարակվել է գերմանական Focus պարբերականում. հայտնում է Газета.ру-ն:

Պարբերականի նյութերից մեկը նվիրված է եղել Անգելա Մերկելին: «Նա իսկապես վախենում է Պուտինի շնից, սակայն չի վախենում շուն Պուտինից», - ասվում է Focus-ի նյութում («Sie hat zwar Angst vor Putins Hund, aber keine Angst vom Hund Putin»): 

Գերմանիայում ՌԴ դեսպանատունն արդեն պահանջել է պարբերականից` ներողություն խնդրել կատարվածի համար: Դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Դենիս Միկերինը դիմել է պարբերականի գլխավոր խմբագրին` Ռոբերտ Շնայդերին, և  խորհուրդ տվել «քաջություն հավաքել» և ներողություն խնդրել: