Ահա աշխարհի լավագույն միջոցը ոտնաթաթերի ճաքերի դեմ


13:31 , 13 սեպտեմբեր, 2017

Ոտքերի խնամքի կարևոր բաղադրիչ է ճաքերի առաջացումը կանխելը: Ճաքերի առավել տարածված պատճառներից են անհարմար կոշիկը, վատ հիգիենան և խոնավեցնող քսուքի անբավարար օգտագործումը: Պետք է շատ ջուր խմել և ոտքերի խոնավեցնող քսուքներ օգտագործենք:

Չխնամված ոտքերի մյուս նշանը մաշկի շերտազատումը և կարմրությունն են, կոշտուկները, բորբոքումը: Բայց կան հատուկ միջոցներ, որոնք միշտ հասանելի կլինեն:

Դրանք կօգնեն փափկեցնել և խոնավեցնել ոտքերի մաշկը: 

Ասպիրին: Այս հրաշք հաբը ոչ միայն գլխացավն է անցկացնում. այն կարելի է նաև բոլորովին այլ նպատակով օգտագործել:

Ասպիրինի մածուկը ջրով օգտագործելու դեպքում կապահովեք հակաբորբոքային, հականեխիչ, հանգստացնող ազդեցություն: