Այդքան կանխատեսելի Ադրբեջանը


12:30 , 13 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակով դիմել է Իլհամ Ալիևին և իր երախտագիտությունը հայտնել. գրում է 1news.az-ը:

Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, հիմա ջանում է ներկայացնել Լապշինի` արդեն հակահայկական մոտեցումները:  Նամակում ասվում է, թե Լապշինն անկեղծորեն զղջացել է ԼՂՀ այցելելու համար, որ տեղյակ չի եղել տարածաշրջանում կատարված դեպքերից: Ավելին` բլոգերն իր նամակում ասում է, թե ԼՂՀ-ն եղել է և կլինի Ադրբեջանի տարածք:

Դեպքերի նման զարգացումը սպասելի էր: Ադրբեջանն անգամ երևակայություն չունի` տարբերվող քայլերի դիմելու համար: