Այս հարսնացուն չդադարեց ԴԱ անել անգամ խորանի մոտ և բուռն քննարկումների առիթ դարձավ․ դուք ի՞նչ կարծիքի եք


02:23 , 13 սեպտեմբեր, 2017

Հասարակական վայրերում կրծքով կերակրելու թեման միշտ էլ սկանդալային քննարկումների առիթ է տալիս: Ներկայացնում ենք մի լուսանկար, որը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում:

Բրազիլացի 24-ամյա Դանիլի Կատսուեն՝ Կույաբա քաղաքից, իր հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կրծքով կերակրում է երեխային:

Իր այդ ֆոտոսեսիայով Դանիլին փորձել է պնդել, որ կարևոր չէ, թե որտեղ է մայրը կերակրում երեխային: Եթե դրա անհրաժեշտությունը կա, պետք չէ ուշադրություն դարձնել ներկաների վրա:

Մեկնաբանություններից շատերում օգտատերերը դրական են արձագանքել Դանիլիի այդ պահվածքին, եղել են նաև քննադատողներ, որոնք այն կարծիքն են հայտնել, որ կարելի էր սպասել մինչև հարսանեկան արարողության ավարտը:

Ոմանք էլ այն կարծիքն են հայտնել, որ փոքրիկի ներկայությունը այդ արարողությանը անթույլատրելի է, և մայրը պարզապես ցանկացել է ուշադրություն գրավել: