Apple-ն արդեն ներկայացրել է iPhone-ի նոր մոդելները՝ iPhone8, iPhone8 plus և iPhone X, ինչպես նաև Apple Watch LTE-ն


00:39 , 13 սեպտեմբեր, 2017

Apple-ը վերջապես ներկայացրեց այդքան սպասված iPhone-ի նոր մոդելները՝ iPhone8, iPhone8 plus և iPhone X, ինչպես նաև Apple Watch LTE-ն: iPhone8-ն ու iPhone8 plus-ը համապատասխանաբար iPhone7-ի և iPhone7 plus-ի կատարելագործված տարբերակներն են, իսկ iPhone X-ը՝ բացառիկ նորույթ:

iPhone 8-ի ու iPhone 8 plus-ի գլխավոր առավելությունը՝ նախորդների համեմատ, անլար լիցքավորումն է: iPhone 8-ը նաև պորտրետային նոր ռեժիմ կունենա, որը հնարավորություն կտա լուսանկարի լուսավորությունը կարգավորել նկարահանումից հետո: A11 Bionic պրոցեսոր, 4,7 ու 5,5-դյույմանոց Retina HD էկրան: Տվյալ մոդելին կարող եք ծանոթանալ Apple-ի պաշտոնական կայքից հետևյալ հղմամբ:

  

iPhone X-ն ունի 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ, Home կոճակի բացակայություն, Face ID, ապակե պատյան, 12 մպ տեսախցիկ ու A11 Bionic պրոցեսոր:

Ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ:

    

Apple Watch Series 3-ն ունի ներկառուցված բջջային կապ, առանց iPhone-ին կապելու զանգի ու երաժշտություն բեռնելու հնարավորություն, Apple W2 պրոցեսոր, ջրակայուն ժամացույց, որը նաև պուլսը բարձրանալու դեպքում համապատասխան տեղեկատվություն է տրամադրում:

Ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ