Փարիզում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել


23:42 , 12 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Փարիզյան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում ցույցը ցրելու համար: Այն կազմակերպվել էր աշխատանքային օրենսգրքի ռեֆորմների դեմ: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ցույցին մասնակում էին մի քանի հազար մարդ, որոնք քայլել են դեպի Բաստիլի հրապարակ: Ցույցը խաղաղ էր ընթանում, սակայն մուգ հագուստ կրող մի շարք երիտասարդներ, բախումներ է հրահրել ոստիկանների հետ: Ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ կիրառել:

Հաղորդվում է, որ ցույցին մասնակցել է մոտ 60 հազար մարդ: Սպասվում է, որ հաջորդ մազմամարդ ցույցը կկազմակերպվի սեպտեմբերի 21-ին: Բողոքի ցույցեր են ընթացել նաև Մարսելում, Կաննում, Մոնպելյեյում, Լիոնում, Բորդոյում և այլ քաղաքներում: