Այս տղամարդն iPhone 8-ի վաճառքից 10 օր առաջ արդեն հերթ է պահել խանութի մոտ


21:30 , 12 սեպտեմբեր, 2017

Այսօր հասարակությանը կներկայացվի iPhone 8 սմարթֆոնը, որին այդքան երկար սպասել են գրեթե բոլորը։ Եվ չնայած դեռևս հայտնի չէ, թե երբ այն կսկսի վաճառվել Apple ընկերության պաշտոնական խանութներում, ավստրալացի մի տղամարդ արդեն 2 օր է՝ հերթ է պահում պաշտոնական խանութներից մեկի առաջ։

Մազեն Կոուրուշեն առաջին անգամը չէ, որ նման քայլի է գնում։ Դեռևս անցյալ տարի նա աշխարհում առաջին մարդկանցից էր, ով գնեց iPhone 7-ը։ Ինքը՝ Մազենը, խոսելով իր այս որոշման մասին, նշել է, որ եթե անգամ անցյալ տարի նա անտեղի այդքան ժամանակ է վատնել, այս տարի ամեն բան այլ է։

Իրականում նա տեխնոլոգիական բլոգ է սկսել YouTube-ում և ցանկանում է լինել առաջին բլոգերը, ով կցուցադրի iPhone 8-ը։

Ուշագրավն այն է, որ նոր սմարթֆոնը լավագույն դեպքում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ին, իսկ որոշ աղբյուրների հավաստմամբ՝ այն կսկսի վաճառվել ոչ շուտ, քան հոկտեմբեր ամիսը։