Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը՝ մասնավորապես, անընդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունեն


16:53 , 12 սեպտեմբեր, 2017
Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը՝ մասնավորապես, աննըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունեն: Այնպես չէ, որ սահմանի որոշակի հատվածը վերազինեցիր ժամանակակից տեսանկարահանող և կապի միջոցներով, ուրեմն՝ այդպիսով կարող ես այդ հատվածի հարցը լուծված համարել: Բարձր տեխնոլոգիաների այս լուսավոր դարում գիտությունը զարգանում է շատ արագ տեմպերով, և օրինակ, մեկ տարի առաջվա տեղադրվածն այսօր արդեն համարվում է բարոյապես մաշված տեխնիկա: Սա ես ասում եմ, որպեսզի մոտավոր կարծիք կազմվի այն բանի մասին, որը կոչվում է բանակն անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Եթե ժամանակին տեսանկարահանող սարքն ի վիճակ էր դիտարկել միայն մեկ ուղղություն, ապա հետո տեսանկարահանող սարքերն ունեին հնարավորություն 380 աստիճան պտույտ կատարելու և դիտարկում կատարելու, հետո արդեն եղավ այնպես, որ չափերը փոքրացան, հայելու անդրադարձը պակասեց և այլն, և այլն... Ասելիքս ցանկանում եմ բերել նրան, որ բանակաշինությունը պահանջում է մշտական, հետևողական աշխատանք, այստեղ ներդրումները մշտապես են ու արդարացված, մշտապես են այնքան ժամանակ, քանի դեռ մենք թղթի վրա չունենք խաղաղությունը հաստատող ստորագրություն մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից...